National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
07.05.2019
Քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների մասին, կարեւորել երկու պետությունների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը:

Խոսելով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին` Ֆերնանդո Վալենսուելան վստահեցրել է, որ Իսպանիայի կողմից փաստաթուղթը եւս շուտով կվավերացվի:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, խոսել Արցախի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին:

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը` ընդգծելով, որ Իսպանիան այն դեռեւս չի ճանաչել:

Որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ` Իսպանիայի ԱԳՆ պետքարտուղարն արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին:

Հայ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում հայ-իսպանական համագործակցության հնարավորություններից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS