Տպել
07.05.2019
Խորհրդարանի հյուրն էին Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 7-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:

Նրանց հետ հանդիպել եւ բաց դաս են անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Մերի Գալստյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրել է բնապահպանության, կրթության վերաբերյալ հարցերը: Նրանք նաեւ իրենց անհանգստությունն են հայտնել ուսուցիչների ցածր աշխատավարձի առնչությամբ: Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

Պատգամավորներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, տիրապետել օտար լեզուների:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...