Տպել
06.05.2019
«Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է». Արարատ Միրզոյան
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ:

«Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկն է»,-ողջունելով հյուրերին` նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հայկական կողմը տրամադրված է առավել զարգացնել եղած սերտ հարաբերությունները: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, երկկողմ միջխորհրդարանական կապերի դերը` շնորհակալություն հայտնելով  Միլան Շտեխին այս գործում ունեցած զգալի ավանդի համար: Նրա խոսքով` ապագայում եւս ակնկալվում է ակտիվ համագործակցութուն թե՛ միջխորհրդարանական, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի, թե՛ միջազգային  կառույցների հարթակներում:

Արժեւորելով Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է: Ըստ նրա` ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ աջակցությունը նաեւ Համաձայնագրի իրականացման գործում:

Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, անդրադարձել ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումներին ուղղված քայլերին:

Խոսելով Հայաստանի համար զգայուն հարցերից` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում լուծելու հայկական կողմի հանձնառությունը` կարեւորելով նաեւ արտաքին հանրության աջակցությունը միջազգային մանդատ ունեցող այս միակ կառույցի գործունեությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման ընդունման համար` հույս հայտնելով, որ առաջիկայում այն կընդունվի նաեւ Սենատի կողմից:

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել է Միլան Շտեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից եւս ընդունելու ուղղությամբ:

Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ իր երկիրը բոլոր մակարդակներում սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` հավելելով` ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը` չեխ հյուրը ներկայացրել է իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, մայրաքաղաքի եւ համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին:

«Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշել է Սենատի փոխնախագահը:

Կարեւորելով համանման այցերը` Միլան Շտեխն Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Չեխիայի Հանրապետություն:
 


20.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին,  314 դահլիճում: Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակ...

20.09.2024
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբե...