National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
02.05.2019
Քննարկվել են քաղծառայությունում արժանիքային համակարգին վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը եւ Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոնալդ Վեյսին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության եւ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ:

Ռոնալդ Վեյսը պատգամավորներին ներկայացրել է ԱՄՆ արժանիքային համակարգերի պաշտպանության հանձնաժողովի առաքելությունը, դերն ու նշանակությունը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները:

Խոսելով ամերիկյան պետական ծառայության արժանիքային համակարգի հիմնարար սկզբունքների, ձեռքբերումների մասին՝ բանախոսն ընդգծել է, որ ծրագրի նպատակն է ԱՄՆ-ի հաջողված եւ արդյունավետ ոլորտային փորձը կիրարկելի դարձնել Հայաստանում: Նա խոսել է քաղծառայության համակարգում վերահսկող մարմնի անհրաժեշտության մասին, որի առաքելությունը համակարգում աշխատողների իրավունքների պաշտպանությունն է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարեւոր բարեփոխումների շրջանում եւ հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղով: Պատգամավորի համոզմամբ՝ ամերիկյան փորձը նշանակալի դերակատարություն կունենա Հայաստանի քաղծառայության համակարգում դրական փոփոխություններ իրականացնելու առումով:

Ռոնալդ Վեյսը պատասխանել է պատգամավորների՝ ծառայողական քննություն իրականացնելու գործառույթներին, պաշտպանության մեխանիզմներին վերաբերող հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS