Տպել
02.05.2019
Տնտեսական ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 6

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ գործադիրն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը: Սա օդի աղտոտվածությունը նվազեցնելուն միտված միջոցառումների շարքից է:

Անդրադառնալով էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը եւ լիցքավորման կայանների հետ կապված հարցադրումներին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ գործադիրը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ դրամաշնորհի շրջանակում դիմել է՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների քաղաքականություն մշակելու համար. նախատեսվում է կարողությունների ամրապնդում եւ կառավարության համար էլեկտրական շարժիչով մեքենաների գնում: Իրինա Ղափլանյանն ընդգծել է, որ աշխարհն այս ոլորտում հաջողություններ է գրանցել, իսկ մեր երկիրը զգալի հետ է այս առումով: Նրա խոսքով` առաջիկա 1-2 տարում Հայաստանն ունենալու է եւ մշակված քաղաքականություն, եւ ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհային քարտեզ, եւ հայեցակարգ: Նշվել է, որ արդեն կայաններ կան Երեւանում եւ մարզերում, այս տարի իրականացվելիք ծրագրով տեղադրվելու է 23 լիցքավորման կայան:

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչեւ 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով եւ 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքի գումարը կամ դրա վճարված մասը վճարելու պարտավորությունից: Առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թ. հունվարի մեկը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5 եւ 15.6 կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետտուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվի պետական տուրքի մայր գումարը:

Փոխնախարարը, հստակեցնելով դրույթները, նշել է, որ 2018 թ. մարտի 15-ից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտի տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կիրառված տույժ-տուգանքները հանվում են, եթե վճարվում է մայր գումարը:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է Հայաստանի տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից:

Պատգամավորը տեղեկացրել է, որ գործադիրն ընդհանուր առմամբ կողմ է, բայց առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Օրենսդիրներն իրենց ելույթներում կարեւորել են պետության կողմից տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը միտված քայլերը, առաջարկել որպես միջանկյալ լուծում ԱԱՀ-ից ազատման ժամկետ սահմանել, խոսել ԱԱՀ-ից ազատման նպատակահարմարության, սպառման ծավալների վրա դրա ունեցած ազդեցության մասին եւ այլ հարցերի շուրջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ նախագծի ընդունումը ողջունելի է իրենց նախարարության կողմից:

Եզրափակիչ ելույթում Վարազդատ Կարապետյանն առաջարկել է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների վրա:

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նշվել է, որ աշխատանքային ձեւաչափով քննարկումների ընթացքում հնչած առաջարկների մեծ մասն ընդունվել է:

Լրամշակված նախագծով նախատեսված առաջարկներով յուրաքանչյուր հեռուստաալիքով վիճակախաղի կազմակերպչի գովազդը, հովանավորների հիշատակումը թույլատրվելու է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն: Բացառություն են սպորտային միջոցառառումների հեռարձակումները, որոնց ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ յուրաքանչյուր հաղորդումից հետո եւ միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ: Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի հեռարձակման ժամերը կլինեն կրկին 22:00-ից մինչեւ 07:00:

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը եւ ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն-մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը, կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները:

Բաբկեն Թունյանը հորդորել է գործընկերներին բոլոր հարցերի առնչությամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր՝ 17-րդ կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կխեղաթյուրվի գույքային հարկի տրամաբանությունը, պետական բյուջեն կրկնակի կծանրաբեռնվի, ընդունմամբ կհակադրվենք Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված՝ համայնքների հնարավորինս անկախ եւ կայացած լինելու սկզբունքին:

Հանձնաժողովը քննարկումների արդյունքում դրական եզրակացություն չի ներկայացրել հարցի առնչությամբ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարությունը հետ է վերցրել:


02.05.2019
Քննարկվել են քաղծառայությունում արժանիքային համակարգին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը եւ Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժո...

02.05.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Ն...

02.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձ...

02.05.2019
Մայիսյան եռատոնին նվիրված ծառատունկ ԱԺ այգում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնե...

02.05.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպվող «Տնտեսություն. հակամարտությունների աղբյուր, թե հակամարտությունների կանխարգելման եւ հակամարտությունների վերականգնման գործիք» խորագրով սեմինարին մասնակցելու համ...

02.05.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

02.05.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

02.05.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...