National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
02.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Մայիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք (2017թ. 20.285), որոնցից 11 հազար 344-ը՝ Երեւանում: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 11.2%-ով:

2018 թվականի ընթացքում ծանր հանցագործությունների ավելացումը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների եւ բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Զեկուցողը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի խստացման նկատառումներով ՀՀ դատախազությունում մշակվել եւ ՀՀ Կառավարություն է ուղարկվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրենքի նախագիծ: Արթուր Դավթյանի խոսքով՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակի՝ սպանության մասով: Հիմնական զեկուցողը խորհրդարանի հետ տարբեր ձեւաչափերով կառուցողական փոխգործակցության պատրասատակամություն է հայտնել:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են համացանցային խուլիգանության կանխմանը, անցումային արդարադատության ներդրմանը, ձգձգվող դատավարություններին, հանցագործությունների եւ մասնավորապես բնակարանային գողությունների աճին, դիտավորությամբ գործած զանցանքներին, պետությանը պատճառված վնասներին, իրավապահ համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, դատախազության կարիքների բարելավմանը:

Թե՛ հիմնական զեկուցողը եւ թե՛ հանձնաժողովի անդամները դատախազության գործունեությունը բարելավելու տեսանկյունից կարեւորել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է քրեորեն պատժելի համարել ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստը՝ անկախ այն հանգամանքից, թե փաստացի որտեղից է անձը դիմել փախուստի: Այս հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ միայն ազատությունից զրկված անձանց պահելու վայրերից փախուստը քրեորեն պատժելի համարելն անհարկի նեղացնում է հանցակազմի շրջանակները եւ չի ապահովում քրեաիրավական նորմի պատժիչ եւ կանխարգելիչ գործառույթների իրացումը: Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է պատժել քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ Կառավարությունն ընդունել է «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացրած մեկական եւ գործադիրի՝ երկու առաջարկները:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS