Տպել
02.05.2019
Մայիսյան եռատոնին նվիրված ծառատունկ ԱԺ այգում
1 / 6

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ապագայում խորհրդարանի այգու այս հատվածը եւս կվերածվի գեղեցիկ պուրակի:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ իրենց կուսակցությունը մշտապես կարեւորել է ծառատունկի գաղափարը:

Միջոցառմանը մասնակցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թեւը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...