National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
30.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ, ապրիլի 30-ի նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հեղինակի ներկայացմամբ՝ Հայաստանում կենդանիների պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը բավականին խոցելի է: Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացումը վերջին շրջանում կատարվում է չափազանց դաժան, անմարդկային ձեւերով: Պատգամավորն առաջարկել է լրացումներ կատարել օրենքի՝ կենդանիների քանակի կարգավորման եւ կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում՝ ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման եւ անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:

Հարակից զեկուցող Մերի Գալստյանը նշել է, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով կարգավորում են բացառապես վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները: Ըստ նրա՝ այս պարագայում, իրավական տեսանկյունից անհամատեղելիություն է առաջացել, քանի որ լրացումը վերաբերում է թափառող կենդանիներին առնչվող խնդիրներին: Հարակից զեկուցողը նշել է, որ հանձնաժողովին կից գործում է կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբ: Մշակման փուլում է նոր՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվելու են կենդանիների պաշտպանությանը վերաբերող խնդիրները, սկզբունքները:

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովականները քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ներկայացմամբ՝ առաջարկվել է լրացումներ կատարել օրենքում եւ ամրագրել «սակավաջրություն» ու «երաշտ» հասկացությունները: Նախագծով հստակեցվում են նաեւ լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ: Պատգամավորները մտքեր են փոխանակել ոլորտում ապահովագրության համակարգին վերաբերող հարցերի շուրջ: Օրինագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգի նախագծերում:

Նույն օրը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է կառավարության հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ ավելացվում է գյուղատնտեսական վարկերի՝ սպառողական կրեդիտավորման օրենքի շրջանակում գտնվելու շեմը՝ 2 մլն-ը դարձնելով 5 մլն դրամ եւ միկրոձեռնարկությունները եւս ներգրավվելու են այս շրջանակ: Նախատեսվում է բանկերին եւ ֆինանսական վարկավորում իրականացնող կազմակերպություններին պարտադրել վարկերի վերաբերյալ քաղվածքները տրամադրել քաղաքացիներին:

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, կհստակեցվեն վարկառուների իրավունքները եւ վարկատուների պարտավորությունները, կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը: Վերջինիս շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվելու առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, պատկերացնելու սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը եւ շահավետ որոշում կայացնելու տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու հարցում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը կարծիք է հայտնել, որ նախագիծն ուղղված է սպառողի շահերի պաշտպանությանը, այն մեկ քայլ առաջ է գործող օրենսդրությունից:

Պատգամավորներն անդրադարձել են ֆինանսական կազմակերպության կողմից խախտումը վերացնելու դեպքում տուգանքը հանելու հնարավորությանը, գյուղացիակական տնտեսությունների շահերին, փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանությանը, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարկավորման պայմանների սահմանմանը, վարկառուների իրազեկմանը, սպառողների շահերի պաշտպանության հարցում ֆինանսական հաշտարարի ինստիտուտի գործունեությանը եւ այլ խնդիրների:

Ներսես Երիցյանի համոզմամբ՝ նախագծի ընդունումը կբարելավի սպառողների շահերի պաշտպանության մակարդակը: Նա պատգամավորների մտահոգություններին ի պատասխան առաջարկել է տնտեսվարող սուբյեկտներին դուրս թողնել սպառողական կրեդիտավորման դաշտից:

Նախագծերի փաթեթի առնչությամբ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Այժմ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 դրամի չափով սպառողական վարկերի վրա եւ այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիներն ունենում են խնդիր` հնարավոր չարաշահումների հետ կապված: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նշել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է 10 մլն դրամի սահմանափակումը հանել եւ օրենքը տարածել սպառողական կրեդիտավորման բոլոր գործարքների վրա՝ անկախ սահմանաչափից:

Ներկայացված նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու վարկառուների իրավունքների պաշտպանությունը՝ անկախ վարկի գումարի սահմանաչափից:

Ներսես Երիցյանի խոսքով՝ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է օրենքից հանել մինչեւ 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը: Գործադիրը դեմ է վերին շեմի՝ 10 մլն դրամի սահմանափակումը հանելուն:

Մանե Թանդիլյանն առաջարկել է գործընկերներին դրական եզրակացություն տալ նախագծին՝ պատրաստակամություն հայտնելով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվող սահմանաչափը վերանայել:

Հանձնաժողովը նախագծի առնչությամբ դրական եզրակացություն է տվել՝ նվազագույն շեմը հանելով եւ 10 մլն դրամ առավելագույն շեմի փոխարեն սահմանելով 15 մլնը:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է 2019թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը:


30.04.2019
Քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատ...

30.04.2019
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ...

30.04.2019
«Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին». Մարեկ Բենդա
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծե...

30.04.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

30.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտ...

30.04.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Արցախը ներկայացված չէ միջազգային կառույցներում, ՀՀ խորհրդ...

30.04.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

30.04.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

30.04.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS