Տպել
30.04.2019
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ-ում
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ պատգամավորներից եւ խմբակցություններից ստացվել են առաջարկներ, մի շարք քննարկումներ են եղել թե՛ առանձին շահառու խմբերի, թե՛ ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ինչը կլինի շարունակական: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սա լավ առիթ է բոլոր կողմերի տեսակետները լսելու եւ մտքեր փոխանակելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ մինչ նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ ու ուսումնասիրություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկա տնտեսական իրողություններն ու դրանց զարգացման առաջնահերթությունները եւ հնարավորությունները: Ըստ նրա՝ անհանգստացնող է եղել այն, որ արտահանմանը կողմնորոշված տնտեսական ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է տնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը: Նշվել է, որ արտահանվող աջակցության հիմնական ռեսուրսը պետք է լինի հարկերի գծով բեռի նվազեցումը, ինչն էլ առաջարկվում է նախագծով: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է շահութահարկի դրույքաչափը նվազեցնել 2 տոկոսային կետով եւ ներդնել եկամտային հարկի համահարթեցման դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020 թ. հունվարի 1-ից 23 դրույքաչափով, այնուհետեւ յուրաքանչյուր տարի նվազեցնելով մինչեւ մեկական տոկոս՝ հասցնելով մինչեւ 20 տոկոսի: Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունը միտված է ԱԱՀ շեմի վերականգնմանը նախկին 115 մլն դրամի մակարդակում: Նախագիծը նախատեսում է հետադարձ ուժով կիրառություն: Առաջարկվում է նաեւ հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճանի՝ հրաժարվելով արտոնագրային հարկի համակարգից՝ որպես հարկման այլընտրանքային ուղղություն: Փոխնախարարը խոսել է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափի եւ եկամտային հարկի համահարթ համակարգի ներդնումից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ Կառավարությունը հանրության դատին է ներկայացրել ընթացիկ փոփոխություններ նախատեսող փաթեթ, որի տրամաբանությունն է՝ հարկման բեռի փոփոխությունը, սպառման ոլորտում հարկման բեռի ավելացումը՝ եկամուտների եւ կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում: ՊԵԿ նախագահի խոսքով՝ այլընտրանքային համակարգերի կրճատումը հարկման արդարության սկզբունքի կայացման անկյունաքարն է: Դավիթ Անանյանը նշել է, որ հարկային օրենսդրության հեռանկարային կամ արմատական փոփոխությունների համատեքստում պետք է ձեռնպահ մնալ որեւէ այլընտրանքային համակարգ ունենալու գաղափարից՝ բացառությամբ ձեռնարկատիրության սուբյեկտի ներմուծումը:

Ելույթներում պատգամավորները եւ լսումների մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել առաջարկվող փոփոխությունների, նախաձեռնության հիմնավորման, նախատեսվող հարկային վարչարարության եւ հարկային քաղաքականության վերաբերյալ: Նշվել է, որ հարկերի դրույքաչափերի կիրառման առաջարկվող մեղմ քաղաքականությունը կնվազեցնի բյուջեի եկամուտները: Կարեւորվել է ոլորտում մակրոտնտեսական կառավարման գործիքի կիրառումը, ինչը կնպաստի տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխմանը: Անդրադարձ է կատարվել տնտեսական արդյունավետության սոցիալական արդարությանը, պետտուրքի հաշվարկման մեխանիզմներին, եկամտային հարկի համահարթեցման համակարգին: Ընդհանուր առմամբ ողջունելով նախաձեռնությունը, որոշ փոփոխությունների վերաբերյալ եղել են նաեւ դեմ արտահայտվողներ:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքիր եւ բովանդակալից քննարկումների համար, որոնք կլինեն շարունակական:


03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...