Տպել
30.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերին եւ ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...