National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.04.2019
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերը` նշելով, որ թե՛ այս այցը, թե՛ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամական խումբը նոր խթան կհանդիսանան հետագա փոխգործակցության համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի օրենսդիրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` ընդգծելով, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է այն ու դրա ամբողջական իրականացման ուղղությամբ ակնկալում ակտիվ համագործակցություն:

Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ չեխ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան է այցելել այն օրերին, երբ ոգեկոչվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի Ցեղասպանության նահատակների հիշատակը: Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հիշատակելով այն ի թիվս մարդկության դեմ գործած հանցագործությունների:

«Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին»,-նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ մեր իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են հավասարակշռված դիրքորոշում եւ սատարում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Մենք եկել ենք տեսնելու այն քայլերը եւ ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո»,-նշել է Մարեկ Բենդան, ով նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Նա ներկայացրել է այն միջոցառումները, որոնք Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են ու ելույթներ ունեցել նաեւ չեխ պատգամավորները: «Մենք շնորհակալ ենք հայերից, որ հիշում են իրենց անցյալը եւ ոգեկոչում նախնիների հիշատակը»,- ասել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը:

«Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան:

Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են իր երկրում հետհեղափոխական շրջանում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի այդ ճանապարհն անցնելու իր յուրահատկությունները: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն միասնական, այլեւ երկկողմ համագործակցության ձեւաչափում:

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին. ժողովրդավարության ամրապնդում, համակարգված եւ հետեւողական պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության զարգացմանն ու դատական համակարգի առողջացմանն ու անկախացմանը միտված քայլեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առկա ներուժին, մասնավորապես` առեւտրատնտեսական համագործակցությանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի` Հայաստան այցելելու հրավերը` ընդգծելով, որ խորհրդարանական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դերակատարություն ունի երկու երկրների միջեւ կապերի հետագա խորացման ու ընդլայնման գործում:


29.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակության հետ
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխ...

29.04.2019
Տեղեկատվություն
Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 314 սրահում կկայանա Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: ...

29.04.2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհ...

29.04.2019
Նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը
Ապրիլի 29-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ: «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում...

29.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS