Տպել
25.04.2019
Խորհրդարանում հյուրընկալվել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությունը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 25-ին ընդունել են Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը՝ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Աուչ Բորիթի գլխավորությամբ:

Լենա Նազարյանը, նշելով, որ հայ ժողովուրդը տոնում է թավշյա հեղափոխության մեկամյակը, ներկայացրել է 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված նոր խորհրդարանի առաջնահերթությունները:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է 2018 թվականին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին Կամբոջայի Թագավորության փոխվարչապետի մասնակցությունը:

Ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություններում՝ Լենա Նազարյանը նշել է, որ ՀՀ օրենսդիր մարմնում դեռեւս ստեղծված չէ Հայաստան-Կամբոջա բարեկամական խումբը եւ կարեւորել դրա ձեւավորումը: Նա բարձր է գնահատել միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա համագործակցությունը:

Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել Կամբոջայի պատվիրակությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել երկկողմ կապերի հաստատմանը՝ ընդգծելով, որ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինները պատրաստակամ են այդ հարցում:

Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, փոխայցերը, խոսել տարբեր բնագավառներում, մասնավորապես զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին:


25.04.2019
Գնումների ոլորտի վերաբերյալ քննարկումներ՝ ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ: Հանձնաժողովի նախագահը...

25.04.2019
Լիլիթ Մակունցը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ապրիլի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Խմբակցության ղեկավարը նշել է, որ թեեւ Հայաստանում դեսպանություն ներկայացված չէ, սակայն առկա են երկկողմ համագործակցության լայն հնարավորություններ: Նա...

25.04.2019
«Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները». Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագ...

25.04.2019
Կանցկացվեն հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25 հրավիրած արտահերթ նիստում, որ վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հաստատվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նա...

25.04.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը կից հղումով: ...