24.04.2019
Հարգանքի տուրք` Սուրբ նահատակների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրեր ապրիլի 24-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Կատարվել է հոգեհանգստյան պաշտոն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: