Տպել
23.04.2019
Կարեւորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
1 / 3

ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ:

Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը եւ ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է եւ դրա դեմ պայքարը պետք է սկսել ամենաստորին մակարդակներից` չթողնելով, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը արմատավորվեն հասարակություններում:

Ռուստամ Բաքոյանն անդրադարձ է կատարել Իրաքի Սինջար նահանգում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը` պատվիրակության անդամներին հորդորելով իրենց հերթին քայլեր ձեռնարկել` բացառելու Իրաքում եզդիների հանդեպ խտրականությունն ու անհանդուրժողականությունը:

Պատվիրակության ղեկավար Ռամիկ Ռամազան Կադիրը, ով Քուրդիստանի Չամչամալի քաղաքապետն է, խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեինի կողմից Իրաքյան Քուրդիստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի հետեւանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...