National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
23.04.2019
Քննարկվել են դատական իշխանության եւ փաստաբանության ոլորտի խնդիրներ
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին:

Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարեւորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ֆրանսիական ժողովրդավարական արժեքները մեր ինքնության ու կրթության բաղկացուցիչ մասն են եղել, ՀՀ Սահմանադրության հիմքում նաեւ ֆրանսիական սահմանադրական զարգացումների ավանդույթներն են: Հանձնաժողովի նախագահն իր հերթին կարեւորել է իրավական կայունությունն ու անվտանգությունը, դատական իշխանության անաչառությունն ու արդյունավետությունը տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման հարցում: Այս առումով նա ընդգծել է փաստաբանության ինստիտուտի կայացումը եւ խոսել մեր երկրում այդ ոլորտի զարգացման փուլերի մասին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության եւ փաստաբանության խնդիրներին:

Կողմերը կարեւորել են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, այս հարցում խոսել դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման մասին: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանի օրակարգային հարցերից է, օրենսդիրը նախատեսում է իրավակարգավորումներ մշակել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ եւ ձեռնարկել մեխանիզմներ, որոնք դատական համակարգը զերծ կպահեն կոռուպցիոն դրսեւորումներից:


25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձներ...

25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

25.10.2021
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS