ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին` նա նշել է, որ հանձնաժողովն առաջիկա տարիների ծրագիրը կկազմի՝ հաշվի առնելով դրանք:
Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019-ի փոխարեն:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաեւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դ...
Կարեւորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ: Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է Հայոց ե...
Քննարկվել են դատական իշխանության եւ փաստաբանության ոլորտի խնդիրներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լի...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 100-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 24-26-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը: ...