ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 22-ին հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության հետ:
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դերակատարություն ունեն Հայաստանի զարգացման գործում:
Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին եւ պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համակարգողներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Ոսկանյանը եւ Արմեն Չիլինգարյանը ներկայացրել են «Մարդկային անվտանգության բարելավումը», «Աղետների ռիսկերի նվազեցում», «Մարդասիրական ականազերծում», «Քաղաքացիական պաշտպանություն» ծրագրերով իրականացված աշխատանքները: Ըստ մասնագետների՝ ուսումնասիրված ոլորտներում օրենսդրական լուրջ փոփոխությունների, կադրային վերապատրաստումների անհրաժեշտություն կա:
Կարեւորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացված աշխատանքները՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է սեյսմիկ ռիսկերի գնահատման, ապահովագրության, արտակարգ իրավիճակներում նախօրոք իրազեկման համակարգի վերաթարմացման արդիական հարցերը:
Քննարկվել են նաեւ այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը: Այդ համատեքստում կարեւորվել են փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը եւ պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը:
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Կայուն պարենային համակարգ եւ սնուցման կառավարում՝ հանուն առողջ սննդակարգի» տարածաշրջանային գիտաժողովին, ինչպես նաեւ սնուցման կարողությունների տարածաշրջանային զարգացման եւ գործընկերության հարթակի 2-րդ ժողովին մասնակցելու համար 2019 թ. ապրիլի 23-27-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն)...
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 22-ին շարունակել է ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստերում քննարկված օրինագծերը: ՀՀ ԱԺ որոշմամբ՝ որոշ օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթա...
«Ցեղասպանությունը ոտնձգություն է ոչ թե հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ». Վլադիմիր Վարդանյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել են Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վլ...
Միջոցառման հրավեր
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում նախատեսվում է Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված կեչու տնկիներով հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնում: Ծառատունկին, որը կկայանա ապրիլի 23-ին` ժամը 12:00-ին, կմասնակցեն պատգամավ...