Տպել
18.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
1 / 7

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների խումբը, որոնք ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը, ապրիլի 18-ին խորհրդարանում հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի որոշ անդամների հետ:

Ողջունելով կոնգրեսականներին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում առկա առաջնահերթությունները: Նա հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կհստակեցվի հայ-ամերիկյան համագործակցության հիմնական ձեւաչափը: Բանախոսն ընդգծել է նոր Հայաստանի իշխանության գործադրած ջանքերը ժողովրդավարության ամրապնդման գործում: Լիլիթ Մակունցը կարեւորել է Կառավարության հետ թիմային համագործակցությունը՝ զսպումների եւ հավասարակշռման սկզբունքի կիրառմամբ: Ընդգծելով տնտեսական բարեփոխումների կարեւորությունը՝ այս ուղղությամբ առաջնային քայլերից է համարել Հարկային օրենսգրքի բարեփոխումները: Խորհրդարանական ինստիտուտի կայացման հարցում խմբակցության ղեկավարը ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, միջազգային հարթակներում խորհրդարանականների պարբերաբար մասնակցությունը: Լիլիթ Մակունցն անհրաժեշտ է համարել անկախ, ապաքաղաքական, հետազոտական կենտրոնի ստեղծումը՝ համալրված փորձառու մասնագետներով:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հանձնաժողովների գործառույթներին, իրականացվող աշխատանքներին: Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերը մեծացնելու անհրաժեշտություն կա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում բարեփոխումներ կատարելու մեծ հնարավորություններ կան: Նա նշել է, որ ժողովրդի իշխանությունը պետք է ճիշտ վերաբաշխել իշխանության երեք ճյուղերի միջեւ: Քաղաքական համակարգն առողջացնելու պարագայում, ըստ բանախոսի, երկիրն աստիճանական զարգացում կունենա:

Գայանե Աբրահամյանը, Տաթեւ Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Իգիթյանն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հիմնախնդրին՝ շեշտելով այդ հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը:

Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանն այս պահին հետեւողականորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարեւորել է Արցախը՝ որպես բանակցային կողմ ներգրավելու հանգամանքը:

ԺԳՀ համանախագահ Վերն Բուքանանը շնորհակալություն է հայտնել հայ խորհրդարանականներին ջերմ հյուրընկալության եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: Նրա խոսքով՝ առկա է համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ եւ ամերիկյան կողմը ցանկանում է գործնականում օգտակար լինել:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել ապատեղեկատվության, աշխատակազմի կարողությունների հզորացման, փորձի փոխանակման, ուժային համակարգում կադրային համալրման, տնտեսական հեղափոխության տեսլականին վերաբերող հարցերի շուրջ:


25.04.2024
ԱԺ է այցելել Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա  բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում, նշել ...

25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձ...