National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
18.04.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը:

Դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ ըստ դիտորդների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարվել է նշանակալի աշխատանք: Թվով տասնմեկ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն ընտրություններին ապահովել է գործընթացի մրցակցայնությունը: ԶԼՄ-ները հանրությանը տրամադրել են տեղեկություններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի վերաբերյալ, պահպանվել են միջազգային դիտորդների իրավունքներն ու վերջիններիս տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն:

«Այս կերպ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ամփոփված է եզրակացության մեջ:

Խորհուրդն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ընտրությունը ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS