National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17〈=arm.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.04.2019
ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 6

Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր:


17.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական  պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպ...

17.04.2019
Խորհրդարանը հերթական նիստում շարունակել է Կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները
Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները  հարցեր են ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախորդ օրն առաջին ընթերցմամբ  պատգամավորների քննարկմանն էր ներկայացրել  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրե...

17.04.2019
Կրթության ոլորտի հիմնախնդիրներն են քննարկվել ուսանողների հետ հանդիպման ընթացքում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 17-ին խորհրդարան են այցելել Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Նրանց ուղեկցել են  համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը, բուհի գիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասա...

17.04.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS