ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 17-ին խորհրդարան են այցելել Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Նրանց ուղեկցել են համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը, բուհի գիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը, դասախոսներ:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել եւ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգը:
Սոֆիա Հովսեփյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհական, հետբուհական կրթությանը, բուհական մրցակցությանը, օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններին:
Պատգամավորի համոզմամբ՝ առկա խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում` նաեւ օրենսդրական ճանապարհով:
«Հյուսիսային» համալսարանի ռեկտորը Սոֆիա Հովսեփյանին հրավիրել է դասախոսելու բուհում: Բորիս Մակիչյանը պատգամավորին նվիրել է իր հեղինակած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները» խորագիրը կրող ժողովածուն, որում ամփոփված են հեղինակի՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին, բնագավառի բարեփոխմանը միտված գործընթացներին վերաբերող դիտարկումներն ու առաջարկները:
Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում, ապա այցելել ԱԺ թանգարան:
ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկե...
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպ...
Խորհրդարանը հերթական նիստում շարունակել է Կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները
Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախորդ օրն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն էր ներկայացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրե...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ...