National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.04.2019
Մեկնարկել են խորհրդարանի հերթական նիստերը
1 / 14

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերն ու դրանց քննարկման ընթացակարգերը:

Խորհրդարանի որոշմամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել ԱԺ գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Արթուր Դալլաքյանի հեղինակած նախագիծը, պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի եւ Գեւորգ Պետրոսյանի մշակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պատգամավորներն այնուհետեւ անդրադարձել են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Նա հավելել է, որ այս պաշտոնում ընտրվելուն հավակնել են երկու այլ թեկնածուներ եւս, սակայն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կարծիքների եւ ՀՀ նախագահի հետ կայացած հարցազրույցի արդյունքում ընտրվել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Վերջինս ներկայացրել է իր կենսագրական տվյալները, պատկերացումները մեր երկրում սահմանադրական արդարադատության, ՍԴ դերի, դատավորի անձնային տվյալների մասին ու մանրամասնել իր նպատակները գործունեությունն իրականացնելու դեպքում:

Թեկնածուն պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու հայկական իրավունքի զարգացման եւ Հայաստանում արդարադատության որակի բարելավման գործում: Ըստ նրա՝ ՍԴ դատարանը եւ սահմանադրական արդարադատությունը ժողովրդավարության, սահմանադրական պետության պահպանման եւ զարգացման պարտադիր պայմանն են:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են թեկնածուի մասնագիտական փորձառությանը, կենսագրական փաստաթղթերում առկա անհստակություններին, ընտրական իրավունքի իրացմանը, կուսակցությունների գործունեության կասեցման հիմքերին, դատարանների ու դատավորի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված քայլերին, դատավորների անկախ ու քաղաքականապես չեզոք գործունեությանը, անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման հարցում թեկնածուի տեսլականին եւ այլ հարցերի:

ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ Գոռ Հովհաննիսյանին ընտրելու պարագայում հնարավոր կլինի ունենալ դասական անկախ ՍԴ դատավոր: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունը դրական է տրամադրված թեկնածությանը:

Թեկնածուի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել խորհրդարանի ղեկավարը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ԱԺ նախագահն ընդունել թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով խոցելի էր: Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից թեկնածուի առաջադրումը ստանալուց անմիջապես հետո ուսումնասիրել է եւ պարզել, որ Գոռ Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթերի զգալի մասը ներկայացված չեն եղել հայերեն, այլ գերմաներեն:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե ՀՀ նախագահին վերապահված է ներկայացնել ՍԴ դատավորի թեկնածու, ապա անհրաժեշտ է գրանցել այն եւ հնարավորություն տալ այս դեպքում շտկելու տեղի ունեցած ոչ էական սխալները, ինչը եւ արվել է: Արդյունքում թեկնածուն ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ ներկայացված են եղել կենսագրական նոր տվյալներ:

ԱԺ նախագահը հնարավորություն է ընձեռել թեկնածուին վերացնելու շփոթը՝ ապահովելով փասստաթղթերի ամբողջական փաթեթը, սակայն շփոթը դեռեւս առկա է:

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին՝ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտում բրոնզե մեդալի արժանանալու, ինչպես նաեւ հայ մյուս մարզիկներին՝ փառահեղ մասնակցության եւ մեդալների արժանանալու համար:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն նշել է, որ ոլորտում կան խնդիրներ եւ ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ազդելու ՍԴ կողմից ընդունվող որոշումների վրա՝ օգտագործելով իր փորձն ու գիտելիքները: Գոռ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանն իրեն կընձեռի այդ հնարավորությունը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: 24 կողմ, 79 դեմ ձայներով Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել ՍԴ դատավոր:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ֆունկցիոնալ իմաստով ունենալ Կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովելու Կառավարության արդյունավետ գործունեությունը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Առաջարկվում է նվազեցնել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12-ը: Մասնավորապես, նախատեսվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Առաջարկվում է նաեւ միավորել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

Նախաձեռնությամբ կմիանան Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեները, այլեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Առաջարկվում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության՝ տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտի բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաեւ թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Ըստ նախարարի՝ նմանատիպ փորձ աշխարհում եւս առկա է, օրինակ՝ Կիպրոսում, որտեղ գոյություն ունի մարդասիրական գործերի եւ արտերկրում բնակվող կիպրոսցիների Նախագահի հանձնակատարի պաշտոն:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին:

Ակնկալվում է, որ հաստիքների կրճատումը կիրականացվի ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ կապահովվեն բոլորի համար հավասար հնարավորություններ:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


16.04.2019
Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշայանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ապրիլի 16-ին բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշայանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: ՀՀ նկարիչների միության անդամ Նարգիզ Փաշայանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահ...

16.04.2019
Պատգամավորներն ամփոփել են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ապրիլի 8-ից 12-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներից: Վլադիմիր Վարդանյան...

16.04.2019
«Ղազախստանը շահագրգռված է խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ». ՀՀ-ում Ղազախստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերո...

16.04.2019
Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի պետական համալսարանի ուսանողները
Ապրիլի 16-ին խորհրդարան էին այցելել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի հերթական նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հետ: Ավանդական «Բաց դասն» ընթացել է հարցու...

16.04.2019
ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովը քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները
Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը: Բացման խոսքում ողջու...

16.04.2019
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան
Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Ն...

16.04.2019
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Ապրիլի 16-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերում, ինչպ...

16.04.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:   ...

16.04.2019
Ցուցահանդեսի լուսաբանման հրավեր
Ապրիլի 16-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Նարգիզ Փաշոյանի նկարների ցուցահանդեսի բացումը: ...

16.04.2019
Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը
Ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ին, «Ռամադա» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 15, «Apricot» սրահ) տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am