Ապրիլի 16-ին խորհրդարան էին այցելել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները:
Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի հերթական նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հետ:
Ավանդական «Բաց դասն» ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողները հետաքրքրվել են երկրի զարգացմանը միտված գործընթացներով: Պատգամավորը կարեւորել է հանրության մտածելակերպի փոփոխությունը, անհրաժեշտ համարել շարունակական կատարելագործումն ու դժվարությունները հաղթահարելու կարողությունները: Նա նշել է, որ կառավարությունն ունի մեծածավալ ծրագրեր, որոնց մաս են կազմում նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվածները: Էդգար Առաքելյանը պատասխանել է նաեւ ուսանողների՝ սոցիալական եւ կրթական ոլորտների բարեփոխումներին վերաբերող հարցերին:
Հանդիպման մասնակիցներին Էդգար Առաքելյանը հորդորել է ստանալ որակյալ կրթություն եւ ընտրած բնագավառում դառնալ լավագույն մասնագետ:
Հյուրերը լուսանկարվել են նիստերի դահլիճում, ապա այցելել ԱԺ թանգարան:
Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար...