Տպել
16.04.2019
Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի պետական համալսարանի ուսանողները
1 / 5

Ապրիլի 16-ին խորհրդարան էին այցելել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները:

Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի հերթական նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հետ:

Ավանդական «Բաց դասն» ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողները հետաքրքրվել են երկրի զարգացմանը միտված գործընթացներով: Պատգամավորը կարեւորել է հանրության մտածելակերպի փոփոխությունը, անհրաժեշտ համարել շարունակական կատարելագործումն ու դժվարությունները հաղթահարելու կարողությունները: Նա նշել է, որ կառավարությունն ունի մեծածավալ ծրագրեր, որոնց մաս են կազմում նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվածները: Էդգար Առաքելյանը պատասխանել է նաեւ ուսանողների՝ սոցիալական եւ կրթական ոլորտների բարեփոխումներին վերաբերող հարցերին:

Հանդիպման մասնակիցներին Էդգար Առաքելյանը հորդորել է ստանալ որակյալ կրթություն եւ ընտրած բնագավառում դառնալ լավագույն մասնագետ:

Հյուրերը լուսանկարվել են նիստերի դահլիճում, ապա այցելել ԱԺ թանգարան: