National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.04.2019
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան

Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց եւ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաեւ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Սբ. Էջմիածին:

Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:

Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը: Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS