Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:
Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիայի ժողովուրդը:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Կոպենհագենի համալսարանի ուսանողների
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 15-ին հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
Ապրիլի 15-ին արտահերթ նիստեր են հրավիրել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարութ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 15-17-ը նեռառյալ Սանկտ Պետերբուր...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...