National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.04.2019
Ներկայացվել են մանրամասներ Բուխարեստում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ
1 / 3

Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը:

Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրները, Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Արեւելյան գործընկերության անդամ երկրներից միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան: Հայ պատվիրակները ներկայացրել են իրենց տեսլականը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ:

«Շեշտեցի, որ Հայաստանն սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ, անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է, եւ ԵՄ-ն կարող է մաս կազմել այդ բարեփոխումների, որոնք, իմ համոզմամբ, ունենալու են նաեւ տարածվող ազդեցություն Արեւելյան գործընկերության երկրներում»,-ասել է Արման Եղոյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության երկրներին ուղղված 20 ուղերձների գրեթե կեսի մասով արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի եւ հավաքների ազատությանը վերաբերող ոլորտներում:

Քննարկումների ընթացքում հայ պատգամավորները ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանային անվտանգության հարցերի ու մարտահրավերների վրա: Քննարկումներ են եղել նաեւ ոչ պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում: Գայանե Աբրահամյանն ապրիլի 2-ի քննարկմանը հիշատակել է այդ օրը Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի մասին՝ եւս մեկ անգամ գործընկերների ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանային կայունության հարցերի վրա:

Հարցուպատասխանի ձեւաչափում Արման Եղոյանը, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է նաեւ ԵՄ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի մասով այդ համաձայնագրում ենթադրվող դրույթներին: Նրա գնահատմամբ՝ այդ ձեւակերպումները պետք է արվեն առավելագույն կերպով հավասարակշռված ու ներդաշնակեցված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնանման նորմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող գործընթացների հետ: Պատգամավորն ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, քանի որ բոլորից է կախված տարածաշրջանային անվտանգությունը:

«Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Գայանե Աբրահամյանը եւ ինքը Հայաստան են վերադարձել Բուխարեստ-Երեւան առաջին անգամ իրականացված չվերթով: Նա հույս է հայտնել, որ չվերթուղու շահագործումը կնպաստի տուրիզմի եւ երկկողմ կապերի զարգացմանը:


12.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Ապրիլի 12-ին հերթական նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...

12.04.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 14-17-ը ներառյալ Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տե...

12.04.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

12.04.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բուխարեստում Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am