Տպել
28.04.2005
Սահմանադրական փոփոխությունների նախագծերը քննարկվեցին երիտասարդական խորհրդարանի նիստում

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի 6-րդ նիստը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը նախագահող Աստղիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ ապրիլի 12-15-ը երիտասարդ խորհրդարանականները մասնակցել ենգրողների ամենամյա հավաքին եւ քննարկումների արդյունքում մրցանակակիր ճանաչել երիտասարդ բանաստեղծ Հուսիկ Արային: Երիտասարդների շրջանում ծրագրեր իրականացնող լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:

Երիտասարդական խորհրդարանի 6-րդ նիստի օրակարգը հերթական նախագահող Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացվելուց եւ հաստատվելուց հետո նախագահողը ներկայացրեց նախորդ նիստից հետո Երիտասարդական խորհրդարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նիստում քննարկված հիմնական հարցըվերաբերում էր Սահմանադրական բարեփոխումներին. երիտասարդ խորհրդարանականԱրմինե Խառատյանը ներկայացրեց կոալիցիայի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի համատեղ ներկայացրած նախագիծը, իսկ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը` ՄԱԿ խմբակցության նախագիծը: Բանախոսները սահմանադրական փոփոխությունները պայմանավորեցին ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ ազատությունների ամրագրման, իշխանության թեւերի տարանջատման, երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցության մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությամբ:

Երիտասարդ խորհրդարանականների ոգեւորությունն ու իրազեկությունը առաջարկվող սահմանադրական փոփոխություններին արտահայտվեցին բազմաբնույթ հարցադրումներով, որոնք ոչ միայն պարզաբանման նպատակ ունեին, այլեւ ընդգծված վերաբերմունք այս կամ այն խնդրին: Դրանք վերաբերում էին կրթությանը, պատգամավորների գործունեության սահմանափակումներին, երկքաղաքացիությանը, իշխանությունների ձեւավորմանը, նրանց տարանջատմանն ու հավասարակշռմանը:

Նիստում քննարկվեց նաեւ անհարգելի բացակայած երիտասարդական խորհրդարանականների բացակայության հարցը եւ որոշվեց, համաձայն կանոնակարգի, դադարեցնել նրանց մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի հետագա աշխատանքներին:


28.04.2005
Քննարկվեցին Ջավախքի հայերի վիճակին, աբխազական երկաթուղու վերաբացմանը առնչվող խնդիրներ
Ապրիլի 28-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների լայն շրջանակ, որ ներառում էր եւ երկկողմանի, եւ տարածաշրջանային խնդիրները: Կողմերը փաստեցին, որ միմյանց հետ հա...

28.04.2005
ԱԺ նախագահի հանդիպումը Ալավերդու բնակիչների հետ
Նախքան Թբիլիսի մեկնելը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակչության հետ: Հանդիպման սկզբում խորհրդարանի նախագահը ներկայացրեց Հայաստանի Ազգային ժողովի օրենսդրական գործունեությունը, մասնավորապես առանձնացնելով, որ մեր երկրի օրենսդիր մարմինը ձգտում է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք կն...