National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
08.04.2019
ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 / 6

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղված են ամրապնդելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու երաշխավորելու օրենքի գերակայությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին:

Զրուցակիցներն անդարդարձել են նաեւ Հայաստանում նախատեսվող անցումային արդարադատության օրակարգին:

Զիգֆրիդ Բրակեն, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, հայտնել է Բելգիայի խորհրդարանականների աջակցությունը:

Երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման համար կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել աշխատակազմերի համար փորձի փոխանակման ծրագրեր:

Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է Բելգիայի օրենսդրի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համաձայնագրի՝ կարճ ժամկետներում վավերացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS