National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
08.04.2019
Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջեւ եղբայրական են, ինչի նշանն էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS