Տպել
05.04.2019
Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին հյուրընկալել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 4

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները հանդիպում են ունեցել Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ:

Դեսպանը խորհրդարանականներին է ներկայացրել հայ-ռումինական հարաբերությունների ներկա օրակարգը ու դրա ընդլայնման հեռանկարները, Ռումինիայում հայ համայնքի եւ հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակը, ինչպես նաեւ օրերս մեկնարկած Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթի ընձեռած հնարավորությունները:

Պատգամավորները հետաքրքրվել են կրթության, մշակույթի, տուրիզմի եւ տարածաշրջանային համագործակցության ոլորտներում հայ-ռումինական փոխգործակցության ներուժով, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ռումինիայի ունեցած դերով եւ ազդեցությամբ:


21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...