National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.04.2019
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի շուրջ յոթամյա դիվանագիտական գործունեությունը մեր երկրում` նշելով, որ նաեւ նրա աշխատանքի արդյունքն է հայ-չեխական սերտ համագործակցության այսօրվա մակարդակը: Վերջինիս վկայությունն են նաեւ ամենաբարձր մակարդակով իրականացված պարբերական փոխայցերը, առկա երկկողմ իրավապայմանագրային հարուստ հիմքը:

Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով: Նշվել է, որ եղած քաղաքական սերտ կապերն անհրաժեշտ է ամրապնդել նաեւ այլ, մասնավորապես` մշակութային ու տնտեսական ոլորտներում ակտիվ գործակցությամբ: Անդրադարձ է եղել հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է Պետր Միկիսկայի ջանքերը` միտված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը` հույս հայտնելով, որ գործընթացի վերջնական ավարտն իրեն երկար սպասեցնել չի տա:

Իր հերթին դեսպանը հավաստիացրել է, որ Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումից հետո Պատգամավորների պալատում եւս գործընթացն ընթացքի մեջ է եւ կարելի է ակնկալել, որ վերջնական հաստատումը կկայանա շուտով: Պետր Միկիսկան ներկայացրել է այն աշխատանքը, որ պաշտոնավարման տարիներին իրականացրել է հայ-չեխական կապերի ամրապնդման ուղղությամբ` հավաստիացնելով, որ հետագա գործունեությամբ եւս իր նպաստն է բերելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանից հետո դիվանագիտական գործունեությունը շարունակելու է Վրաստանում` վստահեցնելով, որ առիթը բաց չի թողնելու այցելելու իրեն հոգեհարազատ դարձած Երեւան:

Արարատ Միրզոյանը հաջողություն եւ արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am