National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
04.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գորրծընկերներից է եւ փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում ունի կայուն զարգացող բնույթ:

«Մեր երկիրը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Այս համատեքստում նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխադարձ այցերի դերը: Արարատ Միրզոյանն արժեւորել է միջազգային հարթակներում երկկողմ գործակցությունը, որտեղ Հայաստանի եւ ՉԺՀ պատվիրակները հաճախ փոխհամաձայնեցված գործունեություն են ծավալում:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումը` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հարցի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը եւ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը: Ըստ նրա` Հայաստանն իր հերթին սատարել եւ շարունակելու է աջակիցը լինել «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով ՉԺՀ կողմից ձեռնարկած միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերին, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» եւ «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնություններին, նշել է, որ Հայաստանը ողջունել եւ պատրաստ է իր գործուն մասնակցությունն ունենալ տարվող աշխատանքներում:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70-ամյակի եւ Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների ու ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի գործընկերների բարեմաղթանքները:

Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում եւ իր երկիրը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը թե միջազգային քաղաքական հարթակներում, թե տնտեսական ու մարդասիրական բնագավառներում: «Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն եւ առաջընթաց բնույթ ունեն»,-ասել է Շեն Յուեյուեն:

Երկկողմ կապերի ընդլայնման առումով նա եւս ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը` նշելով, որ դեռեւս աշխատանք կա հայ-չինական հարաբերությունների խորացմանը եւ գործնական կապերի խթանմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման առումով:

Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության լայն շրջանակ. անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը, տնտեսական ու ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում մեծապես արժեւորվել են այն կրթական ու մշակութային ծրագրերը, որոնք չինական կողմն իրականացնում է Հայաստանում, պատրաստակամություն է հայտնվել առավել մեծացնելու շրջանակը:

Երկուստեք արձանագրվել է նաեւ շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժը: Վերջինիս առումով կարեւորվել է ուղիղ օդային հաղորդակցության ապահովման եւ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոլորտային կառույցները քայլեր ձեռնարկեն քննարկված հարցերի գործնական իրականացման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS