National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.04.2019
Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդ Հաջ Իբրահիմի հետ:

Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի համար բարեկամ երկիր է՝ հավելելով, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր իրենց հանգրվանը գտան այդ պետությունում՝ ուրույն ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵԽԽՎ-ում բարձրացրել է սիրիական ճգնաժամի, այդ թվում փախստականների խնդիրը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ մեր երկիրը բազմաթիվ սիրիահայ փախստականների է ընդունել:

Միքայել Մելքումյանն ապրիլի 16-ին կայանալիք տնտեսական համաժողովին Սիրիայի իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը: Նա ընդգծել է, որ համաժողովը ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների համար քննարկումների ու արդյունավետ փորձի փոխանակման լավագույն հարթակ կհանդիսանա:

Բանախոսը կարեւորել է Սիրիայի խորհրդարանի տնտեսական հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ նպաստավոր համագործակցությունը եւ փոխայցերը:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին եւ հայ ժողովրդին՝ ճգնաժամի տարիներին իր երկրին աջակցելու համար: Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ Մուհամեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ այն սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է եւ մշտապես մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Խոսելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ՝ դեսպանը վստահեցրել է, որ Սիրիան մշտապես ցանկացել է որեւէ ձեւաչափով այդ կառույցի մաս կազմել:

Միքայել Մելքումյանն այս համատեքստում կարեւորել է ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացումը: Ընդգծվել է, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերի զարգացման հարցում չօգտագործված մեծ ներուժ կա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am