Տպել
03.04.2019
Քննարկվել են հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 4

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի նիստը` ղեկավար Հովհաննես Իգիթյանի նախագահությամբ, որին հրավիրված է եղել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրո Լիտվինը:

Նիստի մասնակիցները խոսել են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից, կարեւորել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ կապերի աշխուժացումը: Ընդգծվել է, որ բազմաթիվ ոլորտներում առկա են հարաբերությունների խորացման մեծ հնարավորություններ:

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում հայկական մեծաթիվ համայնքի գործունեությանը:
 
Դեսպանը ողջունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ստեղծումը, մաղթել արդյունավետ աշխատանք` ի նպաստ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման:

Նիստի ընթացքում քննարկվել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես Ուկրաինայում Հայաստանի օրերի եւ Հայաստանում Ուկրաինայի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր: