Տպել
02.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
1 / 5

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային դիվանագիտության դերը:

ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր օրակարգով համալրելու անհրաժեշտությունը:

Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը:

Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը:


02.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ-ի Ազգային ռազմական քոլեջի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 2-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամները հանդիպել են ԱՄՆ-ի Ազգային ռազմական քոլեջի ներկայացուցիչների հետ: Վերջիններս ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսումնասիրում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Հյուրերը ողջ...

02.04.2019
Տարբեր երկրների առեւտրային պալատների ներկայացուցիչները` խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահն ու անդամները ապրիլի 2-ին հանդիպել են Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նման ձեւաչափով քննարկումը, նշել է, որ այսօրինակ հանդ...

02.04.2019
Տնտեսագիտական համալսարանի փորձագիտական ներուժը կօգտագործվի օրենսդրական աշխատանքում. ստորագրվել է հուշագիր
Ապրիլի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել է երեք հարց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ապրիլյան քառօրյա պատերազմի զ...

02.04.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպ...

02.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբե...

02.04.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...