Տպել
29.03.2019
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 2

Մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակվել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցումով քննարկվել է մարտի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հաղորդմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը որեւէ առաջարկություն նախագծերի փաթեթի վերաբերյալ չի ներկայացրել: Նա, նշելով, որ հասարակության մեջ մտահոգությունը «նոր թեկնածու» եզրույթի շուրջ է, հստակեցրել է բովանդակությունը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ նախագծի մեջ նշվում է, որ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: Պարզաբանելով հիմնական զեկուցողն ասել է՝ «նորը» վերաբերում է, ոչ թե անձին, այլ՝ գործընթացին. այսինքն նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ խմբակցությունը շահագրգռված է, որ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի, տարընթերցումների, տարընկալման տեղիք չտա եւ կիրարկման դեպքում ի հայտ չգան իրարամերժ ու հակասական դրույթներ:

Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով «նոր թեկնածու» եզրույթին, պարզաբանել է, որ չի կարելի որեւէ եղանակով սահմանափակել այս կամ այն պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի սահմանադրական լիազորությունները:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ քվեարկության դրվող օրենքների նախագծերը սահմանադրական են եւ օրենսդրական փաթեթը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի դեպքում:

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքը, լսելով բոլոր կարծիքները, որոշել է «կողմ» քվեարկել քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս հայտարարել են, որ խմբակցությունները «կողմ» են քվեարկելու քննարկվող օրենսդրական փաթեթին:

Խորհրդարանը քվեարկության արդյունքում 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


29.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միրջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 2-5-ը ներառյալ Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակոթյան ղեկավար, ՀՀ ...

29.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է դռնփակ քննարկում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 29-ին կայացել է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Քննարկումն ընթացել է դռնփակ ընթացակարգով: Քննարկվել են կոռուպցիոն տարբեր գործերի բացահայտման արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարներին, ...