National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.03.2019
«Եվրոպայի խորհուրդը սատարում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներին». ԵԽԽՎ նախագահ
1 / 2

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն երկկողմ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:    Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԵԽԽՎ-ի հետ համագործակցության ոլորտները: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ կարեւորվել են փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի եւ նրա ինստիտուտների՝ ԵԽԽՎ-ի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովի հետ եւ մյուս բոլոր կառույցների դերակատարումը՝  մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին աջակցելու համար:

«Վերահաստատել ենք այն իրողությունը, որ անցյալ տարի ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն այլեւս անշրջելի են: Արժեւորել ենք մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների, ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած բարձր գնահատականները»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց  ցեղասպանությանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող  հարցերի:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել  Հայաստանի ԱԺ նախագահին ընդունելության եւ քննարկումների համար:

Լիլիան Մորի Պասքիեն տեղեկացրել է, որ  եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ Եվրոպայի խորհուրդը սատարում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման  գործընթացներին եւ պատրաստակամ է դրա  հետագա աջակցմանը: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ արծարծվել են  որոշակի խնդիրներ, որոնց առջեւ կանգնած է Եվրոպան եւ որոնք պետք է լուծվեն: «Ընդհանուր առմամբ դրանք են բռնությունը, ատելությունը, կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարությունը, պայքարը պոպուլիզմի, ազգայնականության դեմ: Սրանք  մարտահրավերներ են Եվրոպայի համար,  եւ մենք պետք է  միահամուռ ջանքերով պայքարենք նման երեւույթների դեմ, որպեսզի ունենանք ավելի ապահով, ավելի հուսալի եւ խաղաղ մայրցամաք»,- նշել է Լիլիան Մորի Պասքիեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS