National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.03.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 26-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը քննել է Հանրապետության նախագահի դիմումը՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերի, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասինե»ՀՀ օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետեւանքներին վերաբերող կանոնակարգումների  բացակայության մասով Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:  Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կարգավորվելու են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթները, ժամկետները, հստակեցվելու է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու պահը:

Պատգամավորները մտքեր են փոխանակել մասնավորապես նախագծում առաջարկվող փոփոխությունների հրատապության հիմնավորմանը վերաբերող հարցի շուրջ: Պարզաբանելով, արդարադատության նախարարը նշել է, որ իրավական վակուում չառաջանալու նկատառումներից ելնելով Սահմանադրական դատարանն այդ դրույթները ուժը կորցնելու ժամկետը հետաձգել էր մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը եւ դրա ժամկետներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի  որոշման պահանջներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է իր առաջարկները, հիմնավորելով  դրանց իրավական անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահի ներկայացրած բոլոր առաջարկները քվեարկությյամբ ընդունվել են, որից հետո Կառավարության ներկայացուցիչը նախագիծը քվեարկության է դրել համապատասխան փոփոխություններով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին, որը քննարկվելու է 2019 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվող ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS