National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
25.03.2019
ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից
1 / 3

ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել  կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից:

Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական  եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ:

Նիստում քննարկվել են մի շարք մոդելային  օրենքների՝ մասնավորապես գնագոյացմանն ու հարկային   վարչարարությանը   վերաբերող  նախագծեր. դրանք  հետագայում կարող են ուղեցույց լինել ազգային օրենսդրությունները մշակելիս: Օրենքների նախագծերը կքննարկվեն  վեհաժողովի լիագումար նիստում:

Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է Մշակույթի,  սպորտի եւ սոցիալական հարցերի  հանձնաժողովի փոխնախագահ, տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում՝ դպրոցական սպորտին,   սոցիալական տուրիզմին վերաբերող:

Հանձնաժողովի օրակարգում է  «Մշակութային արժեքների պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է շուրջ կես տարով: Հայկական պատվիրակությունը նախատեսում է մի շարք առաջարկներ ներկայացնել: Կոնվենցիան հետագայում կառաջարկվի ազգային խորհրդարանների վավերացմանը:

Գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովում աշխատել է Արմեն Փամբուխչյանը:  Քննարկվել է 12 նախագիծ, երեքի վերաբերյալ հայ խորհրդարանականները  ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Տիգրան Ուլիխանյանը  խոսել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եւ տեղեկացրել, որ քննարկվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների 2019-20 թվականների անդամավճարների հարցը:

Բանախոսների տեղեկացմամբ՝ հանձնաժողովների կողմից առաջարկվող մոդելային օրենքների մոտ 10 տոկոսն է հետագայում հիմք դառնում  ԱՊՀ անդամ երկրների համար օրինագծեր մշակելիս, ուստի որոշվել է այսուհետ կյանքի կոչել  այնպիսի օրինագծեր, որոնք  գործնականում կիրառելի կլինեն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS