Տպել
25.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Երիտասարդների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: 
  
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 28-30-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: