National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
21.03.2019
Քննարկվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
1 / 3

Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտը  «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների հետ  կազմակերպել էր խորհրդակցություն: Վերջինս անցկացրել է ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնը:

Քննարկվել են Ազգային ժողով-Կառավարություն հարաբերություններին, օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթի արդյունավետ իրականացմանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը,  հանձնաժողովների աշխատանքների արդյունավետ ռազմավարական պլանավորմանը, խորհրդարանական   աշխատանքների թափանցիկության ապահովմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել օրենսդրական եւ քաղաքական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ:

Բարրի Ջեքսոնը հետաքրքրվել է օրենսդրական աշխատանքներում մասնագետ-փորձագետների ներգրավվածությամբ, նրանց մասնագիտական պատրաստվածությամբ, խորհրդարանական աշխատանքներում հասարակական եւ քաղաքացիական կազմակերպությունների ընդգրկմամբ:      Խորհրդատուն առանձնապես կարեւորել է ընտրողների հետ  շփումներն ու տարաբնույթ հարցերի քննարկումը՝ քաղաքական հետագա գործընթացներում  հաջողություն ունենալու համար:

Ըստ նրա ունեցած հանդիպումների՝ մեր երկրում մարդկանց  առանձնապես անհանգստացնում են գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունը, սահմանին տիրող իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները:

Հանձնաժողովների նախագահները կարեւորել են ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստումը,  նրանց հմտությունների ավելացմանն  ուղղված ծրագրերի իրականացումը, օրենսդրական եւ վերլուծական աշխատանքներում  մասնագետների ներգրավումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS