Տպել
22.04.2005
Հայոց եղեռնին վերաբերող վավերագրերի ցուցադրում Ազգային ժողովում

Ապրիլի 22-ին Ա զգային ժողովում ցուցադրվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը`  Հայոց եղեռնին վերաբերող վավերագրական նյութեր ու լուսանկարներ: Ազգային ժողովի նախագահ  Արթուր Բաղդասարյանը բացման խոսքում նշեց, որ այս միջոցառումը մեկ անգամ եւս հաստատում է հայ ժողովրդի նկատմամբ թուրքական պետության իրագործած եղեռնագործությունը դատապարտելու մեր խորհրդարանի անսասան դիրքորոշման մասին:

Սա միաժամանակ Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրների խորհրդարաններին ուղղված կոչ է`  ճանաչելու եւ դատապարտելու այ դ անասելի ոճրագործությունը: Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջեւ մարդկության պատասխանատվության գիտակցման մասին: Միայն համաշխարհային հանրության, ինչպես նաեւ թուրքական պետության կողմից պատմական այդ անարդարության գիտակցումն ու դատապարտումը կարող է բացառել նման երեւույթների կրկնությունը եւ երկու երկրների քաղաքակիրթ հարաբերությունների ու փոխվստահության հիմք դառնալ:


22.04.2005
Հայերը պետք է կարողանան իննսուն օր առանց վիզայի գտնվել Ռուսաստանում
       Այս կարծիքի են ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Պետդումայի փոխնախագահըԱպրիլի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսին: ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալը ԱԺ նախագահին հանձնեց ՌԴ Պետական դումայի նախագահ Բորի...