Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Լեւոն Իսրայելյանի եւ գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:
Զրուցակիցներն ընդգծել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցեր, կարեւորվել է այս բնագավառում համատեղ համագործակցությունը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մարտի 20-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ ...
Հանդիպում մշակույթի գործիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը մարտի 20-ին հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ: Քննարկվել են մշակույթին վերաբերող խնդիրներն ու...
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող...
Հանրապետության մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ եւ ուսուցիչներ: Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նր...
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության (SWP) ինստիտուտի կառավարիչ-տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Ֆոլքեր Փերթեսի...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժող...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...