National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}〈=arm〈=arm.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
20.03.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահի եւ գործադիր տնօրենի հետ
1 / 3

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Լեւոն Իսրայելյանի եւ գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

Հյուրերը ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

Զրուցակիցներն ընդգծել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցեր, կարեւորվել է այս բնագավառում համատեղ համագործակցությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS