Տպել
20.03.2019
Հանդիպում մշակույթի գործիչների հետ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը  մարտի 20-ին հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ:

Քննարկվել են մշակույթին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Քանդակագործներ Սարգիս Բաբայանը, Աշոտ Գեւորգյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Նաիրա Մովսեսյանը, բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, բանաստեղծ Էդուարդ Հարենցը ներկայացրել են ստեղծագործական ոլորտում առկա խնդիրները:

Արվեստագետներն առանձնացրել են մշակույթում արտաքին քաղաքականության հիմնախնդիրը՝ ընդգծելով, որ հարուստ մշակույթ ունեցող ազգային պետության համար այն պետք է առաջնահերթ լինի:

Ներկաները մտքեր են փոխանակել պետություն-մշակույթ փոխհարաբերություններին, մշակութային պետական քաղաքականությանը, գրահրատարակչությանը, թարգմանչական գործին, առողջ մրցակցությանը,  հասարակության գեղագիտական դաստիարակությանը,  կրթական ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:

Հարություն Բաբայանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ նման  հանդիպումները կլինեն շարունակական:


20.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մարտի 20-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ ...

20.03.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահի եւ գործադիր տնօրենի հետ
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Լեւոն Իսրայելյանի եւ գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ...

20.03.2019
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել  «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող...

20.03.2019
Հանրապետության մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ եւ ուսուցիչներ: Հյուրերը շրջել են  ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության  թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նր...

20.03.2019
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած  պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության (SWP) ինստիտուտի կառավարիչ-տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Ֆոլքեր Փերթեսի...

20.03.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

20.03.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժող...

20.03.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...