ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:
Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին եւ հանձնաժողովին՝ մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ» եւ «Թաիեքս» գործիքների միջոցով համաձայնագրի կիրարկումը հնարավորինս արագ իրականացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելաեվրոպական եւ Արեւմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի եւ կիրառելի կողմերին :
Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարեւորվել է խորհրդարանական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարեւորելով Եվրամիության աջակցությունը՝ մասնավորապես ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ Էներգետիկայի ոլորտների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված եւ արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...