ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է գործադրի հավանությանն արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արդարադատության ոլորտին վերաբերող մասը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ հաշվետու՝ 2018 թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կառավարության կողմից մարդասիրական նկատառումներով նախաձեռնվել եւ իրականացվել է իր ընդգրկումով աննախադեպ համաներում: Ըստ այդմ՝ վարչական համաներում է ստացել 108,916 անձ, կարճված կատարողական վարույթների թիվը 1, 259,177 է, 627 անձ էլ ստացել է քրեական համաներում: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ:
Նախարարը նշել է, որ Երեւանի չորս բժշկական կենտրոնում, Վանաձորի, Գյումրի եւ Գորիսի ԲԿ-ներում կալանավորների համար ունենալու են հատուկ բաժանմունքներ: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ 2018թ.-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության նվազեցման ուղղությամբ իրականացրել է ծավալուն բարեփոխումներ, որի արդյունքում ներկայում նման խնդիր որեւէ քրեակատարողական հիմնարկում առկա չէ: Բոլոր դատապարտյալներն ու կալանավորված անձինք ապահովված են անհատական քնելատեղերով: Բարելավվել են կալանքի ենթարկված անձանց պահման պայմանները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել 12՝ «Նուբարաշեն», «Սեւան», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Գորիս», «Աբովյան», «Արթիկ», «Հրազդան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում:
Պատգամավորների հարցադրումները վերաբերել են, մասնավորապես, հաշտարարի ինստիտուտին, դրա ազդեցությանը դատարանների բեռնաթափման վրա, անցումային արդարադատությանը:
Նախարարի խոսքով՝ անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Անդրադառնալով հաշտարարի ինստիտուտից ակնկալվող եւ ստացված արդյունքներին՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ դրանք չեն գոհացնում: «Այդ ինստիտուտի ազդեցությունը դատարանների բեռնաթափման վրա, կարծում եմ, չնչին է եւ վստահություն առանձնապես չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկում՝ հաշտարարի ինստիտուտն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում: Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով...
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...