Տպել
19.03.2019
Հայաստանում Վրաստանի դեսպանին հյուրընկալել է Լենա Նազարյանը
1 / 3

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Լենա Նազարյանը կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամությունը` անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակով:

Դեսպանն ընդգծել է, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարեւորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Նա եւս մեկ անգամ իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ ձեռք  բերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրող օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը:


03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...