Տպել
19.03.2019
Քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանն ընդգծել է դարերի պատմություն ունեցող ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական եւ սերտ հարաբերությունները, կարեւորել  փոխշահավետ եւ միմյանց չվնասող  hամագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: 
  
Գիորգի Սագանելիձեն անդրադարձել է նաեւ  միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: 

Բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունն ընդգծել է նաեւ ԱԺ փոխնախագահ Վահե էնֆիաջյանը` նկատելով, որ դրա համար կա եւ  անհրաժեշտ ներուժ, եւ հնարավորություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հակամարտություններին եւ  շեշտել, որ դրանք պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Դեսպանի խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում խիստ շահագրգիռ է նաեւ Վրաստանը:

«Ցանկացած անկայունություն տարածաշրջանում կործանարար կլինի բոլորի համար»,-ընդգծել է Վահե Էնֆիաջյանը:

Քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, նոր շուկաներ գտնելուն վերաբերող հարցեր:
 


06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...